Մհերը հայտ է ներկայացրել «Դեպի Եվրատեսիլ» նախագծին: Այդ մասին երգիչը հայտնել իր Instagram-ում.

 

«Հարգելի ընկերներ, իմ արվեստի երկրպագուներ։ Սիրով ուզում եմ Ձեզ հետ կիսվել իմ եւ իմ ստեղծագործական թիմի կողմից կայացված որոշմամբ այն մասին, որ ես հայտ եմ ներկայացրել մասնակցելու Հանրային Հեռուստաընկերության կողմից «Եվրատեսիլ» մրցույթի մասնակցի ընտրության համար կազմակերպվող «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական փուլին։

Գտնում եմ՝ հասունացել է այն պահը, որ իմ կատարած երկարատեւ աշխատանքով վաստակել եմ իմ երկիրը աշխարհին ներկայացնելու հնարավորությունը։

Այժմ մեծ ստեղծագործական եռանդով լցված աշխատանքներ եմ տանում եվրատեսիլյան երգի համար, որն էլ շուտով ձեզ կնեկայացնեմ։ Ինձ համար, ինչպես միշտ շատ, կարեւոր է Ձեր աջակցությունն ու աղոթքները»: