«Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի դարձած Նարեկ Մակարյանը պատրաստվում է նկարահանել իր երկրորդ տեսահոլովակը «Երազանքի գրկում» երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակը ինքն ու ԴերՀովան են, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը:

Երգչի կանխատեսմամբ՝ այն հիթ դառնալու մեծ հավակնություններ ունի:) «Շատ հետաքրքիր երգ է՝ ավելի արագ ռիթմի մեջ: Կարծում եմ՝ կսիրվի ու հիթ կդառնա»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Նարեկը:
Տեսահոլովակի ռեժիսորը լինելու է Սերժ Գաբյանը: Նարեկի փոխանցմամբ՝ այն խաղարկային է լինելու: «Տեսահոլովակը վսատահեցի Սերժին, քանի որ նրան շատ եմ գնահատում: Երգի երաժշտությունը թույլ է տալիս ծավալվել, արդյունքում՝ այս տեսահոլովակի համար մոտ հինգ սցենար էինք մտածել, քանի որ երբ ես և Սերժը միասին ենք մտածում, մտահղացումների պակաս չի լինում:)»,- ասաց Նարեկն ու հավելեց, որ ի սկզբանե ցանկություն է ունեցել այս տեսահոլովակը Դուբայում նկարահանել, սակայն իրենք ձգտել են ամեն ինչ շատ լավ անել, արդյունքում՝ տեսահոլովակի բյուջեն բավականին մեծ է ստացվել և ստիպված է եղել բավարարվել Հայաստանի տարածքով:

Նարեկի փոխանցմամբ՝ առաջիկայում մեծ նորություն կունենա, որի մասին առայժմ զգուշանում է խոսել: «Նախ՝ իրավունք չունեմ այժմ խոսել այդ մասին, երկրորդ՝ ինքս էլ մի քիչ սնահավատ եմ:) Սակայն պետք է ասեմ, որ շատ մեծ նախագիծ է, Հայաստանում նման բան դեռ չի եղել»,- հայտնեց երգիչն ու նշեց, որ «Հայաստանի ձայնի» շրջանակներից դուրս էլ է գործունեություն ծավալում:

Ի դեպ, այսօր՝ օգոստոսի 25-ին, Նարեկը հանդես կգա երևանյան ակումբներից մեկում, որտեղ Լեյլա Սարբեկյանի, Էրիկի, Սոնա Շահգելդյանի և այլոց հետ կմասնակցի Ալեքսանդր Աճեմյանի 88-րդ տարեդաձին նվիրված համերգին:

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը