Ամերիկացի գիտնականները պնդում են, թե մարդկանց զգացած հազարավոր բույրերը կարելի է դասակարգել ըստ տասը հիմնական տիպերի, հայտնում է BBC-ն:

Ըստ Պիցբուրգի համալսարանի գիտնականների' դրանք են' անուշաբույրը, փայտի/ձյութի հոտը, մրգայինը' ոչ ցիտրուսայինը, քիմիական հոտերը, անանուխինը, քաղցր հոտը, ադիբուդիինը, կիտրոնինը, սուր' պղպեղի հոտը, փտած նյութերինը:

Այս բաժանումներն արվել են համակարգչային միջամտությամբ, ըստ այն բանի, թե դրանք ինչ են հաղորդում աշխարհի մասին' վտանգ, սննդի հետ կապված մտահոգություն և այլն:

Նշվում է, որ սա տեսություն է և առաջիկայում կփորձարկվի ավելի բարդ բույրերի հիման վրա: