Ինչպես պարզվել է, բացասական հույզերը տարեց հասակում վատ են ազդում մարդու առողջության վրա։ Համաձայն Psychology and Aging ամսագրում հրապարակված հետազոտության՝ զայրացկոտ և չար մարդիկ ավելի հաճախ են տառապում բորբոքումներից և քրոնիկական հիվանդություններից առաջացած տարիքում։ Բացի այդ՝ մշտական դժգոհությունը նվազեցնում է կյանքի տևողությունը։
Մեգան Բառլոուն Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանից (Կանադա) նշում է, որ հաճախ տարեց մարդկանց զայրացկոտության վրա ազդում են մերձավորների կորուստն ու առողջական խնդիրները։ Դա առաջ է բերում մշտական դժգոհություն և ցասում, ինչն արդյունքում հանգեցնում է քրոնիկական հիվանդությունների առաջացաման։
Հետազոտության շրջանակում գիտնականները հետևել են Մոնրեալի 59-93 տարեկան 200 տարեց մարդկանց կյանքին։ Փորձարկվողները պարբերաբար արյուն են հանձնել, ինչպես նաև պատմել, թե ինչ հաճախությամբ են բացասական հույզեր ունեցել, այդ թվում՝ և չարացած եղել։ Պարզվել է, որ 80-ից բարձր տարիքի մարդիկ, որոնք ամեն օր ցասման նոպաներ են ունեցել, ավելի հաճախ են տառապել բորբոքումներից և քրոնիկական հիվանդություններից։ Հատկանշական է, որ նման օրինաչափություն չի նկատվել նրանց շրջանում, որոնց 80-ը դեռ չէր լրացել։
Ստացված արդյունքները գիտնականները բացատրում են նրանով, որ մինչև 80 տարեկանը բացասական հույզերը կարող են մարդկանց մղել վարելու ավելի ակտիվ կենսակերպ, ինչը դրականորեն է անդրադառնում մկանների և սրտի աշխատանքի վրա։ Բայց ութերորդ տասնամյակում այդ էֆեկտը պակասում է, չարությունը և բորբոքվածությունը սթրեսի մշտական գործոն են հանդիսանում, որն արդյունքում նվազեցնում է օրգանիզմի դիմադրողականություն բորբոքային պրոցեսների հանդեպ։