Սեպտեմբերի 12-ին «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսի համար ելույթ է ունենալու ալտահար, դիրիժոր Յուրի Բաշմետը և «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը։ Համերգը կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում: Ծրագրում հնչելու է Շնիտկե-Բաշմետի, Շուբերտի, Ստրավինսկու, Չայկովսկու ստեղծագործություններից:

Հիշեցնենք, որ «Երևանյան Հեռանկարներն» այս տարի բացվել է ապրիլի 11-ին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով։Հունիսի Երևանում ելույթ է ունեցել աշխարհի լավագույն միջնադարյան երաժշտական խմբերից մեկը՝ «Հորտուս Մուզիկուս» անսամբլն անվանի երաժիշտ Անդրես Մուստոնենի ղեկավարությամբ, նաև աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը համարվող Գրեմմի մրցանակակիր Էստոնիայի ազգային տղամարդկանց երգչախումբը (Երևան, Վանաձոր)։

2013թ. համերգաշրջանի շրջանակներում Երևան կայցելեն Դմիտրի Խվորոստովսկին և Կոնստանտին Օրբելյանը, «Շանհայ» լարային քառյակը, Փառատոնային տարվա, և ընդհանրապես՝ Հայաստանի մշակութային կյանքի գագաթակետերից է լինելու լեգենդար դիրիժոր Կլաուդիո Աբադոյի և «Մոցարտ» նվագախմբի այցը Երևան, որով և կեզրափակվի 2013թ. համերգաշարը։