Ամերիկյան The Agency անշարժ գույքի գործակալությունը 90 մլն դոլարով վաճառքի է հայտնի ֆիլմարտադրող «Ուոլթ Դիսնեյ» ընկերության հիմնադիր, ռեժիսոր, կինոսցենարիստ և մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյի առանձնատունը, հայտնում է Luxplanet-ը՝ Forbes-ին հղումով:

Carolwood առանձնատունը, որի մակերեսը կազմում է 16 200 քառ. մետր, գտնվում է Լոս Անջելես քաղաքի Բևեռլի-Գլեն հարուստ թաղամասում:

Եռահարկ առանձնատանը կա 8 ննջասենյակ, 17 լոգասենյակ, կինոսրահ, գրադարան, հյուրասրահ, մարզասրահ և երկու պահեստ:

Առանձնատան տարածքում տեղակայված է նաև մեծ լողավազան, հյուրատներ, թենիսի դաշտ, հիանալի այգիներ, և այս ամբողջ շքեղությունը թաքնված է բարձր պարիսպների հետևում:

 

Լուսանկարները` այստեղ: