Հավանական գնորդները հնարավորություն ունեն գնելու հավաքածուի ցանկացած ավտոմեքենա: Այժմ Յագուարների եզակի հավաքածուն գտնվում է Շվեյցարիայում: Այն վաճառքի է հանվել Pendine Historic Cars ընկերության կողմից: Նման հավաքածուի արժեքը, որում 12 ավտոմեքենա է ընդգրկված, տասնյակ միլիոնների է հասնում: Հավաքածուի սեփականատերը Քրիստիան Ջենին է, որը սկսել է մեքենաներ հավաքել 70-ականներից: Ավտոմեքենաների որոշ մասը վաճառքի է հանվել առաջին անգամ, և բացի այդ, դրանց թվում է եզակի, իսկապես հազվագյուտ 1935թ.-ի Jaguar S.S. 90 Prototype-ը: Հավաքածուն ներառում է նաև 1961թ.-ի Jaguar E-type, 1952թ.-ի Jaguar C-type, 1937թ.-ի S.S. 1002.2 litre մոդելները:

 
Նյութի աղբյուր blognews.am