BBC-ն ներկայացրել է «աշխարհի ամենաուշագրավ» վայրերից 5-ը, որոնք արժանի են կոչվելու աշխարհի նորագույն հրաշալիքներ:

Ճապոնիայի թերևս ամենայուրօրինակ վայրերից մեկը՝ Ֆուջի լեռնագագաթը, հիանալի վայր է գեղագիտական ոգեշնչման և հոգևոր ուխտագնացությունների համար, հատկապես բուդդայականների համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձանագրության մեջ ներառված են Ֆուջիի 25 տեղանքներ, որոնց թվում են լճակներ, աղբյուրներ, ջրվեժներ և Sengen-jinja դամբարանը:

1300 տարիների ընթացքում Չինաստանի հարավային Յունան նահանգի բնակիչները կիրառել են ջրանցքների յուրօրինակ և բարդ համակարգ՝ ջուրը Ailao լեռան բարձունքներից ստորոտներում գտնվող բրնձի արտերին հասցնելու համար: Honghe Hani Rice Terraces կոչվող յուրատեսակ գյուղատնտեսական համակարգը ջրամատակարարում է իրականացնում շուրջ 526 հեկտար տարածությունում:

Անապատը, որ ձգվում է շուրջ 2 մլն մետր տարածությամբ Ատլանտյան օվկիանոսի ափերով և զբաղեցնում է 4 մլն հեկտար տարածք, անվանվում է Նամիբիայի ավազե ծով: Այն աշխարհի ամենահին անապատն է և գրեթե բնակեցված չէ:

Հնդկաստանի Rajasthan միջնաբերդը ներառում է 6 ամրոցներ, որոնք կառուցվել են Aravalli լեռների «արքաների երկիր» կոչվող ժայռերում և կանգուն են մինչ այսօր:

Սիցիլիայի արևելյան ափերին՝ Մեսինա և Կատանիա քաղաքների մոտակայքում գտնվող Էտնա հրաբուխը աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է: Այն Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է, որի բարձրությունը 3353 մետր է: Մշտական ժայթքումները Էտնա լեռնագագաթը բնական լաբորատորիա է դարձել հրաբուխներն ուսումնասիրող գիտնականների համար: