Անվերջ տարակուսանքներ, ոչ մի կերպ չես կարողանում կողմնորոշվել, թե ինչպիսի տղամարդ է քեզ հարկավոր... Այս թեստը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ ես ուզում և ինչ պետք է փնտրես:

1. Կա այնպիսի կարծրատիպ, որ տղամարդը պետք է տարիքով ավելի մեծ լինի, դա նշանակություն ունի՞ քեզ համար:

1. Այո 1

2. Այո, նա պետք է մեծ լինի տարիքով, բայց ոչ այնքան, որ սերունդների տարբերություն լինի: 2

3. Քեզ դուր է գալիս, երբ տղամարդը բավականաչափ մեծ է լինում կնոջից: 3

2. Քո սիրելին ֆուտբոլի մեծ սիրահար է, դու կկիսե՞ս նրա նախասիրությունը:

1. Ոչ 1

2. Երբեմն 2

3. Դու հաճույքով կիսում ես նրա բոլոր նախասիրությունները: 3

3.Դու պետք է կայացնես կարևոր որոշում, կխորհրդակցե՞ս զուգընկերոջդ հետ:

1. Միայն այն դեպքում, եթե դա վերաբերի մեզ երկուսիս: 2

2. Կարևոր պահերին դու միշտ կխորհրդակցես նրա հետ: 3

3. Դու սովոր ես կարևոր որոշումները միայնակ կայացնել: 1

4.Եթե որոշես բաժանվել նրանից, ինչպե՞ս դա կանես:

1. Առանց սկանդալի դժվար թե գործը գլուխ բերեմ: 1

2. Խաղաղ ձևով կբաժանվեմ: 2

3. Առանց արցունքների պարզապես անհնարին է: 3

5. Երբևէ սիրահարվել ե՞ս քո ուսուցչին կամ դասախոսին:

1. Այո 3

2. Այո, բայց դա ոչ թե սեր էր, այլ պարզապես հրապուրանք: 2

3. Ոչ 1

6. Ինչպե՞ս կնշես քո ծննդյան օրը, եթե լինի հոբելյան:

1. Երկուսի համար ընթրիք կկազմակերպեմ ռեստորանում: 3

2. Կհրավիրես քո բոլոր ընկերներին և մեծ խնջույք կկազմակերպես: 2

3. Նեղ շրջանակում կնշես: 1

7.Նշված մասնագիտության տեր մարդկանցից ո՞վ է քեզ մոտ ամենից շատ զգացումներ առաջացնում:

1. Ոստիկան 2

2. Դատավոր 3

3. Հարկային տեսուչ 1

Պատասխաններ

(7-11 Միավոր)

Քեզ հարկավոր է այնպիսի տղամարդ, ում ամբողջ ուշադրությունը կգրավես միայն դու: Դու պարզապես չես հանդուրժի կողքիդ այնպիսի մեկին, ով պատրաստ չէ կամակորություններդ հանդուրժել կամ քո հոգսերը հոգալ: Սակայն, պետք չէ մոռանալ, որ տղամարդիկ էլ ունեն զգացմունքներ և պահանջներ... Ստանալով ուշադրություն և հոգատարություն՝ մի՛ մոռացիր նաև փոխհատուցել այդ ամենը: Հակառակ դեպքում մեծ է հավանականությունը հայտնվելու կոտրած տաշտակի առաջ:

(12-16 Միավոր)

Քեզ հետաքրքրում է մարդկային բնույթը: Դու փորձում ես հասկանալ և, ինչու՞ ոչ, նաև բացահայտել տղամարդկանց: Կարելի է ասել, որ դու մարդկանցից լավ ես գլուխ հանում: Դրա շնորհիվ շատ տղամարդկանց սրտեր ես գրավել: Իսկ ի՞նչ է քեզ պետք: Քո ուշադրությունը չի կարող գրավել դատարկագլուխ «կազանովան». նա պարզապես անհետաքրքիր կթվա: Քեզ հարկավոր է խելացի, բանիմաց, հետաքրքիր տղամարդ՝ ոչ ստանդարտ ապրելակերպով ու սովորություններով: Նա քեզ համար կդառնա անվերջ հետազոտությունների «օբյեկտ»: Եթե հանդիպես այդպիսի տղամարդու, ապա կարելի է շնորհավորել երկուսիդ էլ. հանուն նրա դու պատրաստ կլինես ամեն ինչի:

(17-21 Միավոր)

Քո իդեալը «սուպերմենն է», ով ունի լավ արտաքին, խելացի է, հումորով: Նա պարզապես կարդում է մտքերդ և իրագործում քո բոլոր երազանքները: Տարօրինակ չէ, որ դու նրան դեռ չես գտել, բայց համաձայն քո բնավորության՝ շարունակում ես իդեալիդ որոնումները: Չենք ասի, որ այդպիսի տղամարդիկ պարզապես գոյություն չունեն, որովհետև հոգու խորքում բոլորս էլ հավատում ենք նրանց գոյությանը: Սակայն, պետք է նաև մի փոքր իրատես լինել և հասկանալ, որ միգուցե երբևէ չհանդիպես նրան: Փորձի՛ր երկրորդ կեսիդ գտնել իրական, այլ ոչ թե երազների աշխարհում: