Դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին ամիսներին հեռուստադիտողի կողմից սիրվեց «Քարե դարդ» սիթքոմով՝ Սիսիի կերպարով: Սիրված հերոսուհին նոր եթերաշրջանում էլ կշարունակի մնալ էկրաններին.

 

«Մեր սիթքոմը անակնկալներով լի եթերաշրջան է պատրաստել: Իհարկե, չեմ ցանկանա բացել փակագծերն ու մանրամասներ պատմել, քանի որ այդպես կկորի հետաքրքրությունը: Այնպես որ, վստահեցնում եմ մեր երկրպագուներին, որ նախորդ եթերաշրջաններից ոչ պակաս խելահեղ սերիաներ են սպասվում»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհին ու նկատեց՝ այլ նախագծերից առաջարկներ շատ ունի, սակայն դրանց մասին չի մտածում, քանի որ կենտրոնացած է «Քարե դարդ»-ի վրա:

 

Միաժամանակ՝ Անատին չի մոռանում առաջին մասնագիտությունը.

 

«Դերասանությանը զուգահեռ փորձում եմ անընդհատ կատարելագործվել որպես make ap արտիստ: Վերջերս հաճախել եմ վերապատրաստման դասերի, ձեռք եմ բերել մազահեռացման նոր սարք ու ողջ ուժերս կենտրոնացրել եմ, որպեսզի իմ հաճախորդների գեղեցկությունն էլ ավելի շեշտակի դարձնեմ: Այս ոլորտում հիմա առավել զբաղված եմ, քանի որ ամռան մեծ մասը հանգստանում էի, իսկ իմ հաճախորդներն անդավաճան ինձ էին սպասում.,- ընդգծեց Անատի Սաքանյանը:

 

Շարունակությունը` այստեղ: