Այս տարի Հայաստանը «Եվրատեսիլ 2013»-ում ներկայացնող «Դորիանս» խումբը հաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը՝ անցնելով եզրափակիչ:

Հիանալի կատարման և եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ Դորիանսին շնորհավորել է Լեգենդար «Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմին.

«Շնորհավորում եմ «Դորիանս»-ի իմ ընկերներին՝ Եվրատեսիլ մրցույթի եզրափակիչ փուլ դուրս գալու առթիվ։ Բացի այդ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են նրանց և խնդրում եմ չմոռանալ, որ նրանք ունեն ձեր աջակցության կարիքը նաև շաբաթ օրը. Թոնի»։