PanARMENIAN.Net - Black Sabbath ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին հաջողություն է մաղթել հայաստանյան Dorians խմբին, որը երգը ներկայացնելու է Եվրատեսիլում: Eurovision.tv տված հարցազրույցում նա ափսոսանք է հայտնել որ անձամբ չի կարողանա սատարել նրան:
Այոմին նաև պատմել է, թե ինչպես է գրել Lonely Planet-ի երաժշտությունը: «Հաճելի էր, երբ ինձ դիմեցին այդ խնդրանքով, շատ ժամանակ չպահանջվեց: Ես մտածեցի և հասկացա, որ իմ գաղափարներից մեկը կարող է հարմար լինել»,-ասել է Այոմին՝ հավելելով, որ երգի բառերը լավն են:
«Dorians-ն իրոք գերազանց է ելույթ ունենում: Երգը ինձ համար անակնկալ չեղավ, քանի որ նրանք հավատարիմ են մնացել ձայնի դեմո-վարկածին, որը ես պատրաստել էի»,-ասել է երաժիշտը՝ հույս հայտնելով, որ իր ներգրավվածությունը Եվրատեսիլին այն մարդկանց ուշադրությունը կբևեռի մրցույթին, որոնք սովորաբար այն չեն դիտում: