Հեռուստահաղորդավարուհի Քսենիյա Սոբչակը վերջերս իր յութուբյան շոու ծրագրում այդքան էլ լավ տեսքով չի ներկայանում, ինչն առաջացրել է նրա երկրպագուների քննադատությունը: Քսենիան իր միկրոբլոգում անդրադարձել է այդ խոսակցություներին, այս մասին հայտնում է PeopleTalk-ը։

«Ներողություն եմ խնդրում տեսքիս համար այն մարդկանցից, որոնց դա այս պահին հետաքրքրում է, ուզոմ եմ ասել, որ դուք երջանիկ մարդիկ եք եթե հիմա տեսքը ձեզ համար կարևոր է»,- հեգնել է հաղորդավարուհին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տարածվել էր տեղեկություն այն բանի վերաբերյալ, որ Քսենիան ցանկանում է լքել Ռուսաստանը։