Երգիչ Մհերն անդրադարձել է իրեն և մի քանի այլ արտիստների վաստակավորի կոչում շնորհելու վերաբերյալ համացանցում ծավալված քննարկումներին: Իր Instagram-ում նա գրել է.
«Նրանք, ովքեր այդքան նենգ մեկնաբանություններ են գրում, որ ես և իմ գործընկերներն արժանի չէինք վաստակավոր արտիստի կոչման, գրում են պարապությունից և նախանձից դրդված, որը կործանում է հենց նրանց: Ուզում եմ նշել, որ վաստակավոր արտիստի կոչումը տրվում է ամբողջ կյանքի համար: Այնպես որ՝ թուլացեք ու երջանիկ ապրեք: Կարող եմ համարձակորեն ասել, որ շատերը պարում են, սիրահարվում, ճանապարհորդում, տխրում եւ շատ այլ բաներ անում մեր երգերի ներքո: Այնպես որ, ինչո՞ւ եք դժգոհում: Չէ՞ որ մեր երգերի հետ կյանքն ավելի ուրախ և հետաքրքիր է»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել է Արամեին, Մհերին, Սիրուշոյին, Մկրտիչ Արզումանյանին: