Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադայանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Լիլիթը կաշվե զգեստ է կրում, որը համադրել է երկարաճիտների հետ։ Հաղորդավարուհին ոճային պայուսակ է ընտրել ու վերարկու։ «Ամեն բան սկսում է մեր «ես»-ից, 2022 թվականը սկսենք սիրելով, հարգելով, գնահատելով առաջին հերթին ինքներս մեզ, չմեծամտանանք, շարունակենք ինքնակրթվել, չնախանձենք, սովորենք ուրախանալ դիմացինի հաջողություններով, մոտիվացվենք, այլ ոչ չարախոսենք։ Սովորենք սատարել միմյանց, չբամբասենք, լինենք լավատես, ամուր, վստահ և ուժեղ։ Դառնանք օրինակելի առաջնորդ մեր զավակների համար և արժանի հետնորդ մեր ծնողների։ Շնորհակալ լինենք ամեն ապրած օրվա համար, գնահատենք մեր ունեցածը և չտրտնճանք չունեցածի համար, աղոթենք և հավատանք, որ ամեն բան Աստծո ձեռքերում է։ Ես խոստանում եմ, որ կփորձեմ տարին ապրել այլ արժեհամակարգ ձևավորելով»,- գրել է նա։