Ֆրանսիական «Փարիզ Սեն Ժերմենի» բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է L'Equipe-ը: Չորեքշաբթի օրը ՊՍԺ-ն հաղորդեց, որ թիմի խաղացողներից երեքի COVID-19- ի թեստը դրական է։ Հրապարակման համաձայն՝ նրանք են Նեյմարը, Անխել Դի Մարիան և Լեանդրո Պարեդեսը: L'Equipe-ը ավելի վաղ հայտնել էր, որ ՊՍԺ-ի մի շարք խաղացողներ, այդ թվում նաև նշվածները, մի քանի օր անցկացրել են Իբիցայում, որից հետո վերադարձել են Փարիզ: Նշվում է, որ այժմ խաղացողների համար կսահմանվի կարանտինին: