Ռուս երգչուհի Լոլիտա Միլյավսկայան վարակվել է կորոնավիրուսով, ինչի մասին հայտնել է ինստագրամյան էջի Stories բաժնում։
Միլյավսկայայի խոսքով՝ ինքը վարակվել է «Օմիկրոնով»։ «Լավ է, որ ես պատվաստված եմ, քանի որ հիվանդությունը թեթեւ ընթացք ունի»,- հավելել է երգչուհին։
Միլյավսկայան նաեւ նշել է, որ հիվանդության ախտանշաններից իր մոտ առկա է հազ ու խռպոտ ձայն։
Արտիստը հիվանդության պատճառով ստիպված է եղել չեղարկել «Ամուսնություն» ներկայացումը, որը ցուցադրվում է «Մոդեռն» թատրոնում։ Լոիլտան ներկայացման մեջ մարմնավորում է գլխավոր հերոսին՝ «հավերժ հարսնացու» Ագաֆյա Տիխոնովնային, որը ոչ մի կերպ չի կարողանում ամուսնանալ։