Ձեռքերի լվացումը օգնում է պաշտպանել կորոնավիրուսից, ասում են Լոնդոնի համալսարանական քոլեջի փորձագետները: Ուսումնասիրությունը հրապարակվել է Wellcome Open Research ամսագրում:

 

Հետազոտողները վերլուծել են գրիպի և շնչառական այլ հիվանդությունների՝ ներառյալ կորոնավիրուսային ինֆեկցիաների փոխանցման վերաբերյալ աշխատանքները: Ինչպես պարզվել է, օրվա ընթացքում 6-10 անգամ ձեռքերը լվանալը թույլ է տալիս նվազեցնելու կորոնավիրուսների տարածումը 36% -ով`համեմատած օրվա ընթացքում մինչև հինգ անգամ ձեռքերը լվանալու հետ: Օրական ավելի քան 10 անգամ լվանալը զգալի օգուտ չի տվել:

Հաշվի առնելով, որ SARS-COV-2- ի փոխանցման մեխանիզմը այնքան էլ տարբեր չէ այլ կորոնավիրուսների փոխանցման մեխանիզմից, հետազոտողները կարծում են, որ ձեռքերը լվանալը նույնպես կարող է պաշտպանել դրա դեմ: Այնուամենայնիվ, լվանալու հաճախությունը միայն մեկ կողմն է՝ նշում են գիտնականները: Դուք պետք է ձեր ձեռքերը մանրակրկիտ լվանաք, առանց մատների և այլ տարածքների միջև ընկած հատվածները բաց թողնելու, և այդ գործընթացը պետք է տևի առնվազն 20 վայրկյան: