Քանի դեռ նորընտիր Հռոմի Պապը պատրաստվում է Հռոմում իր երդմնակալության արարողությանը, լրագրողները նոր բացահայտումներ են անում նրա անցյալից: Նրանք գտել են Հռոմի Պապի առաջին սիրուն, ով խոստովանել է, որ չի հավատում, որ նա Հռոմի Պապ է դարձել, մեջբերում է Russia Today-ը:

1940-ականների վերջին Ամալյա Դիամոնտեն և ապագա Հռոմի Պապ Ֆրանցիսկ 1-ինը խաղում էին Բուենոս Այրեսի փողոցներում: Այն ժամանակ ապագա Հռոմի Պապը 21 տարեկան էր:

«Նա ուշադրություն էր ցուցաբերում իմ նկատմամբ: Դա խաղաղ շրջան էր քաղաքոււմ, որի բակերում մենք խաղում էին մեր մանկության տարիներին»,պատմում է Ամալյան' Հռոմի Պապի առաջին սերը: Խաղերը հանգեցրին նրան, որ Ֆրանցիկսը սիրահարվեց աղջկան և նամակ գրեց, որում հայտնում էր, որ մի օր կամուսնանա նրա հետ: Ապա պոնտիֆիկոսը հայտարարում էր նամակու, որ եթե Ամալյան նրա «այո» չասի,ինքը կհեռանա աշխարհիկ կյանքից և կդառնա հոգևորական:
Ամալյա Դիամոնտեն մերժեց աղքատ ներգաղթյալների ընտանիքի զավակ հանդիսացող տղային, քանի որ աղջկա ծնողները դեմ էին: Դրանից կարճ ամանակ անց երիտասարդների ճանապարհները բաժանվեցին: Ապագա Հռոմի Պապը մեկնեց ճեմարան ուսանելու, իսկ Ամալյայի ընտանիքը տեղափոխվեց այդ թաղամասից:
Ամալյան տարիներ անց միայն վերադարձավ հայրենի թաղամաս, երբ ծնողներն արդեն մահացել էին: Այդ ժամանակ նա արդեն գիտեր, որ Ֆրանցիսկ-ը հոգևորական է դարձել, և նույնիսկ ցանկանում էր, որպեսզի հենց Ֆրանցիսկը լինի քահանան, որը կամուսնացնի իրեն, սակայն այդպես չեղավ:
2013թ թետրվարի 13-ին հեռուստատեսությամբ իմանալով, որ իր նախկին սիրեցյալը Հռոմի Պապ է դարձել, Ամալյան քիչ մնաց ուշագնաց լիներ: «Ես չեմ հավատում, որ Նա Հռոմի Պապ դարձավ», ասել է նա: