1. Շտապ եզրահանգումներ անելու սովորությունը: Շատ հաճախ մեզ թվում է, թե մենք արդեն նախապես գիտենք, թե ինչ եւ ինչպես կլինի եւ սկսում ենք գործել ապագայի վերաբերյալ սխալ պատկերացումներին համապատասխան: Իրականում կյանքը սիրում է այնպիսի անակնկալներ մատուցել, որոնց մասին դժվար է նույնիսկ ենթադրել, այդ պատճառով չարժե հույսը դնել շտապ ենթադրությունների վրա: Սխալ է նաեւ մտածել, թե մենք գիտենք մարդկանց արարքների պատճառները եւ նրանց հետագա գործողությունները: Դա լիովին սխալ է եւ շատ հաճախ հարաբերություններում բախումների եւ թյուրիմացությունների է հանգեցնում:
2. Իրադարձությունները ողբերգական երանգով ներկայացնելու սովորությունը: Չարժե չափազանցնել անհաջողությունները, բաժանվել մանրուքների պատճառով: Նման պահվածքի դեպքում մեզ մոտ տագնապ է առաջանում, որը թույլ չի տալիս կյանքում հաջողակ լինել:
3. Կարծրատիպեր եւ պիտակներ ստեղծելու սովորությունը: Երբ մենք փորձում ենք մեկ անգամ եւ ընդմիշտ որոշել իրերի էությունը, կարող ենք մեծապես սխալվել: Իրականում աշխարհում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է, քան կարող է թվալ առաջին հայացքից, այդ պատճառով չարժե փորձել ամեն ինչ որոշակի շրջանակի մեջ դնել:
4. Ամեն ինչ «սեւ եւ սպիտակի» բաժանելու սովորությունը: Իրականում կյանքի գունապնակում գոյություն ունեն հազարավոր տարբերակներ, իսկ «ամեն ինչ կամ ոչինչ» ստանալու ցանկությունը հանգեցնում է նրան, որ մենք այդ երանգներն ուղղակի չենք նկատում: Չի լինում իդեալական աշխատանք, ընկերներ, հարաբերություններ: Մեծ արվեստ է' ուրախանալ նրանով, ինչ ունես:
5. Ընդհանրացնելու սովորությունը: Հաճախ մենք փորձում ենք միտում տեսնել հաջողությունների եւ ձախողումների հերթագայության մեջ: Իրականում, մի քանի կրկնվող իրավիճակը ոչնչի մասին չեն վկայում: Յուրաքանչյուր իրադարձությանը վերաբերվեք որպես ինքնուրույն արժեք ունեցողի:
6. Ամեն ինչ սրտին մոտ ընդունելու սովորությունը: Չարժե ապրումներ ունենալ հեռուստացույցով վատ լուրերի, ձեր հարեւանուհու հիվանդության մասին պատմությունների կամ ձեր գործընկերոջը բաժին հասած անհաջողության պատճառով: Կարեկցեք, օգնեք, բայց ապրումներ մի ունեցեք ուրիշների խնդիրների պատճառով:
7. Հույզերին վստահելու սովորությունը: Ձեր զգացողությունները ցույց են տալիս աշխարհի ձեր սուբյեկտիվ ընկալումը, որը ոչ միշտ է ճշմարտացի լինում:
8. Ապատիկ լինելու սովորությունը: Հաջողակ լինելու համար պետք է լավատես լինել: Սպասեք, փնտրեք եւ հավատացեք լավին. եւ կստանաք դա: Բացասական տրամադրվածությամբ տղամարդիկ հաճախ նույնիսկ չեն նկատում այն հնարավորությունները, որոնք կարող էին իրենց հաջողություն բերել:
9. Ամեն ինչ կանոնների համաձայն անելու սովորությունը: Հաճախ մենք ինքներս մեզ որոշակի շրջանակի մեջ ենք դնում, որը բարդություններից եւ նյարդայնությունից բացի, ոչինչ չի բերում: Չարժե անպետք խոչընդոտներ ստեղծել այնտեղ, որտեղ դրանք չկան:
10. Անցյալը քրքրելու սովորությունը: Անհամեմատ ավելի լավ է անցյալը հանգիստ թողնել, ներել բոլոր վիրավորանքները ինքն իրեն եւ ուրիշներին եւ շարունակել ապրել մաքուր սրտով: Չարժե սրտում պահել անցյալի անհաջողությունները եւ հիասթափությունները: Շարունակեք ապրել' հավատալով հաջողությանը եւ լավի հույս փայփայելով:
Տասը սովորություն, որոնք սպանում են հաջողությունը
20:51 - 21.Սեպտեմբեր.2016
Առաջարկում ենք նաև
15/05/23 12:55
«Ակնկալում եմ, որ ՀՀ արդարադատությունը կառավարությունից կպահանջի հրապարակել իմ հեռացման պատճառները»
12/05/20 01:30
10 սովորություն, որոնք ազդում են կյանքի որակի վրա. ազատվեք դրանցից և եղեք լիակատար երջանիկ
02/09/19 21:56
Տասը բան, որոնք քեզ ավելի շատ են պետք, քան ամուսինը
13/08/19 00:55
Կանանց բնորոշ տասը երեւույթ, որոնք գրավում են տղամարդկանց
17/06/19 13:42
6 բան, որոնք սպանում են տղամարդու սերը
20/04/17 09:16
10 ամենօրյա սովորություններ, որոնք սպանում են Ձեզ
24/03/17 07:42
5 կանացի սովորություն, որոնք խանգարում են ապրել
27/12/16 21:17
3 վտանգավոր սովորություն, որոնք գողանում են ձեր գումարը
13/12/16 18:28
10 սովորություն, որոնք արագացնում են ծերացման պրոցեսը
Ամենադիտված
Լրահոս
19:20
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»
12:20
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում
16:30
24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի Հովհաննիսյան
15:00
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից
18:01
Գոհար Ավետիսյանը՝ երկու էկզոտիկ կերպարով. «բարոյականության պահապանները» կարծում են, որ «հայուհիներն այդպես չեն հագնվում»
11:10
Քիմ Քարդաշյանն ու Բիանկա Սենսորին «ցնցել են» երկրպագուներին՝ միասին հայտնվելով հանրության առաջ
14:20
Իվետա Մուկուչյանի քույրը՝ բոլիվուդյան ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, սպասում է առաջնեկին (VIDEO)