1. Բացառել յուղոտ ուտեստները
Կառուցվածքին հետևողներից շատերը թույլ են տալիս այս սխալը։ Այսպիսի դիետան վնաս է հասցնում ինչպես ամբողջ օրգանիզմին, այնպես էլ մաշկին։ Մաշկն ավելի արագ է սկսում պատվել կնճիռներով։
2. Ձողիկով հյութ ըմպելը
Երբ մենք ձողիկով հյութ ենք ըմպում, մեր շուրթերը հավաքվում են, և դրա արդյունքում առաջանում են կնճիռներ այդ շրջանում։ Ի դեպ, սա վերաբերում է նաև ծխելուն, այնպես որ, եթե դուք պատկանում եք ծխողների շարքերին, սակայն անհանգստանում եք ձեր արտաքինի մասին և ցանկանում եք երիտասարդ տեսք ունենալ, ապա ժամանակն է ազատվել այդ վատ սովորությունից։
3. Կողքի վրա քնելը
Երբ մենք քնում ենք կողքի կամ փորի վրա, մեր դեմքը բառացիորեն ընկղմվում է բարձի մեջ։ Սա հանգեցնում է կնճիռների վաղաժամ առաջացման այտերի և կզակի հատվածում։ Այս առումով ամենահարմար դիրքը քնելու համար մեջքի վրա քնելն է։
4. Մեջքը ուղիղ չպահելը
Երբ մենք կուզը վրա գցած և սխալ դիրքով ենք նստում, մեր ողնաշարը ծռվում է։ Մկանները ենթարկվում են անհավասարաչափ ճնշման, և մենք սկսում ենք զգալ հոգնածություն։
5. Արևից պաշտպանվելու միջոցներ օգտագործել միայն հանգստի գնալիս
Ուլտրամանուշակագույն ճառագայթները վաղաժամ ծերության հիմնական պատճառներից են։ Այսպիսով՝ պետք է օգտագործել հատուկ քսուքներ անգամ մռայլ օրերին, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթների 80%-ը ներթափանցում է ամպերի միջով։
6. Չարաշահել ջեռուցման համակարգը
Սենյակի ջեռուցման հետևանքով սենյակային օդը դառնում է շատ չոր։ Սա միանգամից անդրադառնում է մեր մազերի և մաշկի վրա, որոնք մինագամից կորցնում են խոնավությունը։
7. Ամբողջովին քաղցրից հրաժարվելը
Իհարկե, մեծ քանակությամբ քաղցրը վնասակար է առողջությանը, սակայն հոգեկան հավասարակշիռ վիճակը պակաս կարևոր չէ։ Այնպես որ, երբեմն ձեզ թույլ տվեք քաղցր վայելել։
8. Չափից դուրս շատ հեռուստացույց դիտելը
Հեռուստացույցի դիմաց անցկացրած մեկ ժամը կրճատում է կյանքը 22 րոպեով։ Ի դեպ, սա վերաբերում է նաև համակարգչին։
9. Քիչ քնելը
Մեծահասակներին անհրաժեշտ է քնել օրական 7 (ցանկալի է 8) ժամ։ Երբ մենք ավելի քիչ ենք քնում, դա անդրադառնում է մեր օրգանիզմի աշխատանքի և արտաքին տեսքի վրա։
10. Սթրեսից տառապելը
Խրոնիկ սթրեսը լուրջ վնաս է հասցնում բջիջներին՝ խախտելով դրանց ռեգեներացիան։ Օրգանիզմը ավելի արագ է «մաշվում» և ծերանում։ Հաճախ մենք ինքներս ենք մեր սթրեսի պատճառը հանդիսանում մեր իսկ անկազմակերպվածությամբ։ Այսպիսով՝ նմանատիպ սթրեսից խույս տալու համար ամեն ինչ արեք ճիշտ ժամանակին և մի՛ սպասեք deadline-ի վերջին մի քանի ժամին։