BlogNewz.am-ը գրում է.

 

 1  Չափազանց շուտ ներկայանալը

Բոլորը գիտեն, որ հարցազրույցից ուշանալը ոչ մի դեպքում ընդունելի չէ։ Դա անհարգալից վերաբերմունք է հարցազրույցն անցկացնողի ժամանակի նկատմամբ։


Սակայն չափազանց շուտ ներկայանալը նույնպես լավ միտք չէ։ Ինչո՞ւ։ Որովհետև երբ հինգ կամ տասը րոպեից շուտ ես ներկայանում հանդիպմանը, ուղղակի ճնշում ես գործադրոում հարցազրույց անցկացնողների վրա՝ թողնելու իրենց գործերն ու քեզ հետ գործ ունենալու։ Եվ/կամ սկսել քեզ հետ հարցազրույցը մեղքի զգացումով, որ ստիպված են եղել քեզ 20 րոպե սպասեցնել։


Երկրորդական խնդիրն այն է, որ դու կարծես ասես. «Բարև, ես իմ կյանքում ուրիշ ոչինչ չունեմ անելու, այնպես որ որոշեցի տեսնել՝ ինչ կա էստեղ»։ Եթե դու շուտ ես տեղ հասել, մի փոքր սպասիր մեքենայիդ մեջ կամ էլ մոտակա սրճարանում՝ մինչև ճիշտ ժամանակը։

 2  Դու այնքան ես փորձել, որ ռոբոտի նման ես քեզ պահում

Կրկին՝ բոլորը գիտեն, որ հարցազրույցի անպատրաստ չի կարելի ներկայանալ։
Սակայն քչերն են գիտակցում, որ հնարավոր է չափից շատ պատրաստվելը։ Դու այն մարդկանցի՞ց ես, ով մտածում է բոլոր հնարավոր հարցերի մասին, գրի առնում պատասխաններն ու փորձում հայելու առաջ այնքան, մինչև հոգնի։ Դու կարող է մտածես, թե լավություն ես անում ինքդ քեզ, սակայն իրականում ռիսկի ես դիմում ռոբոտի տպավորություն թողնել կամ նույնիսկ ինչ-որ մեկի, ով այնքան էլ հետաքրքրված չէ աշխատանքով։


Երբ դու գերպատրաստված ես ու սպասում ես այն հարցերին, որոնց գերազանց կարող ես պատասխանել, քեզ համար դժվար կլինի իրական զրույցի բռնվել հարցազրույցը վարողի հետ։  Իսկ հարցազրուցավարներն աշխատանքի չեն ընդունի այնպիսի մարդու, ով ընդունակ չէ իրական ու անկեղծ զրույց վարել։ Իհարկե, պատրաստված ներկայացիր, սակայն երբեք անգիր մի արա կամ չափից ավելի մի պատրաստվիր հարցերին։

 

Շարունակությունը` այստեղ: