Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն մարտի 17-ին իր Instagram-ում հարապարակել է յակուտական «Օսկարի» լուսանկարը:

 

Լուսանկարի մեկնաբանության մեջ Դի Կապրիոն շնորհակալություն է հայտնել հանրապետության բնակիչներին՝ նրանց հիանալի նվերի համար: Նա առանձնակի երախտագիտություն է հայտնել յակուտացի կանանց, որոնք իրենց թանկարժեք զարդերն են նվիրաբերել արձանիկի ստեղծման համար:

 

Մինչեւ ԱՄՆ-ում «Օսկար»-ների հանձնման օրը (փետրվարի 28) Յակուտիայում արձանիկը լիովին պատրաստ Էր: Պարգեւի պատրաստմամբ զբաղվել Է ոսկերիչ Ռուսլան Նեուստրոեւը: Այն չափերով ստացվել Է հենց այնպիսին, ինչպիսին եւ իսկական «Օսկար»-ն Է: Արձանիկի համար թանկարժեք մետաղը հավաքել Էին ամբողջ Յակուտիայում: Արդյունքում՝ վարպետին տրամադրվել Էր գրեթե մեկուկես կիլոգրամ արծաթ եւ երեք գրամ ոսկի: