«Կենդանի Քեն» ամունով հայտնի Ռոդրիգո Ալվեսը, ով արդեն ներկայանում է որպես տրանսգենդեր կին` Ջեսիկա անունով, սոցցանցի իր հետևորդներին ցուցադրել է իրեն` առանց շպարի և լուսանկարի խմբագրման:
37-ամյա Ալվեսը, ով հայտնի է դարձել աշխարհին պլաստիկ վիրահատությունների նկատմամբ իր սիրո շնորհիվ, հրապարակված կադրին կից գրել է. «Արդեն անցել է մեկ տարի և երեք ամիս, երբ ես որոշեցի լինել երջանիկ և այնպիսին, ինչպիսին կամ: Ինքնամեկուսացումը լավ ժամանակ է մաշկը խնամքի միջոցներից հանգստացնելու և նոր դիետաներ փորձելու համար»: