Հայտնի երգչուհի Սոֆի Մխեյանը Instagram-ի իր էջում առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել և նեղսրտել չարախոսություններից:

«Երբեմն ասելիքս շատ- շատ է... չարախոսներին, նեգատիվ էներգիա տարածողներին, պարապ ու անիմաստ «քոմենթչիներին»։ Միայն թե մի վատ բան գրեն,վիրավորեն ու անցնեն առաջ...սիրելիներս, մի օր այդ ատելությունից ինքներդ կխեղդվեք... «հանգիստ նստեք տեղներդ» վաաաաա՜յ: Նայեք նկարին ու իմացեք, շարունակելու եմ սիրել կյանքն ու անկեղծ ժպտալ մարդկանց և աշխարհին, ապրել , աշխատել ու սեր տալ հարազատներիս, ընկերներիս, ծանոթ ու անծանոթ հարյուրավոր դրական հետևորդներիս ... Բարև ՜ պայծառ մարդիկ»,- լուսանկարին կից գրել է երգչուհին: