Երգչուհի, «ՎԻԱ Գրա» փոփ-խմբի նախկին անդամ Վերա Բրեժնևայի դուստրը` Սոնյա Կիպերմանը, թոփլես լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում:

Սև ու սպիտակ կադրում 19-ամյա աղջիկը պառկած է անկողնում և  կրում է վանդակավոր տաբատ: Սոնյան  մերկ կուրծքը ծածկել է ձեռքով, իսկ ոտքերը վեր է բարձրացրել:

Լուսանկարի մեկնաբանություններում հետևորդները գովեստի խոսքեր են շռայլել նրա հասցեին, ինչպես նաև ընդգծել են, թե որքան է Սոնյան նման իր մայրիկին: 

Նշենք, որ «ՎԻԱ Գրա»-ի նախկին անդամի դուստրը, ով մոտ 134 հազար հետևորդ ունի իր միկրոբլոգում, այժմ բնակվում և սովորում է ԱՄՆ-ում: