Երգչուհի Մարին այս տարի նույնպես իր ամենասիրել տոնը Հայաստանում չի դիմավորելու: Ընտանիքի անդամների հետ նա մեկնելու է Վրաստան: Նախատոնական օրերին ESem.am-ը զրուցել է նրա հետ ու պարզել, որ նա ամեն տարի մեծ ոգևորությամբ դեկտեմբերի կեսերից տանը տոնական շունչ է հաղորդում, զարդարում Տոնածառն ու սպասում Նոր տարվա գալուն :)
Մարիի հավաստմամբ՝ ամեն տարի պարտադիր ամանորյա նվերներ է գնում մտերիմների համար: «Մեծ ուրախությամբ եմ պատրաստվում տոնին, հարազատներիս համար նվերներ եմ գնում ու կեսգիշերին նրանց անակնկալներ մատուցում»:
Ըստ երգչուհու՝ ինքը նույնպես շատ է սիրում նվերներ ստանալ, բայց նախապես ոչ ոքի չի ասում, թե ինչի կարիք ունի: «Հատկապես ամանորյա նվերը պետք է անակնկալ լինի»,- կարծում է երգչուհին:
Սիրում եմ Ամանորը, որովհետև հրաշքներ են լինում:
Չեմ սիրում Ամանորը, որովհետև… ախր, շատ եմ սիրում :)
Ամանորի գիշերն առաջինը շնորհավորում եմ ընտանիքիս անդամներին, ովքեր այդ օրը կողքիս են լինում:
Տարվա մեջ միակ անգամն է, որ հանդիպում եմ Ձմեռ պապիկին:
Նոր տարվա գիշերը նամակ եմ գրում:
Նոր տարին ինձ համար հրաշք է:
Ամանորին միշտ հին, վատ հիշողություններից ու իրերից ազատվում եմ, ու ամեն ինչ նոր էջից եմ սկսում:
Ձմեռ պապիկից խնդրածս գաղտնիք է, որը հուսով եմ կիրականանա:
Ամանորյա սեղանի իմ ամենասաիրելի ուտեստը բլինչիկն է:)
Ամանորը վերջանում է փետրվարի 1-ին, երբ պատրաստվում ենք դասերին:
Սուրբ Ծննդյան տոնը ամենասիրելի տոնն է:
Ամանորյա նախապատրաստական աշխատանքների ժամանակ ես Տոնածառն եմ զարդարում :)
2014 թվականն շատ լավ, ուրախ տարի էր:
2015 թվականից ակնկալում եմ, որ ուրախ առիթներ էլ ավելի շատ կլինեն:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը