Դերասան Կիանու Ռիվզը նոր հարցազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե որ բաց թողնված դերի մասին է զղջում։
Ռիվզի խոսքով՝ ինքը երազում էր գերհերոս Ռոսոմախին խաղալ։ «Հիմա արդեն շատ ուշ է։ Դրա հետ ես հաշտվել եմ», - դերասանին մեջբերում է Digital Spy-ը։
Կիանու Ռիվզի երկրպագուները բազմիցս արտահայտել են իրենց ցանկությունը տեսնել այդ դերում, սոցիալական ցանցերում կան հայտնի ֆան-արտեր, որոնցում Ռիվզը սուպերհերոսի կերպարում է։
Ավելի վաղ Marvel ֆիլմերում Ռոսոմախինի կերպարում հանդես եկող Հյու Ջեքմանը խոստովանել էր, որ իրեն հազիվ են հեռացրել «Իքս մարդիկ» ֆիլմի նկարահանման հրապարակից 2000 թվականին: