Ռուս երգչուհի Օլգա Բուզովան պատմել է, որ երազում է օլիմպիական խաղերի կամ որեւէ սպորտաձեւի աշխարհի առաջնության ընթացքում կատարել Ռուսաստանի օրհներգը։
«Ես հստակեցել եմ իմ երազանքներից մեկը։ Ես ցանկանում եմ ձեզ համար խոշոր իրադարձություններից մեկի ընթացքում կատարել Ռուսաստանի օրհներգը։ Դա կարող է լինել աշխարհի առաջնությունը, Օլիմպիադան, Հաղթանակի շքահանդեսը»,- Instagram-յան էջում հայտնել է հաղորդավարուհին։
Բուզովան նշել է, որ չի ամաչում հակառակ բոլորի ասել, որ հպարտանում է Ռուսաստանով ու սիրում։ «Երբ աշխարհում շատերը մեզ ու մեր երկրին վատն են ցանկանում, հրապարակայնորեն մարզիկներին արգելում են ներկայացնել, պաշտպանել մեր դրոշը, չեն ճանաչում մեր ձեռքբերումները, ես չեմ ամաչում բոլորին հակառակ ասել, որ ես հպարտանում եմ ու սիրում Ռուսաստանը»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է երգչուհին:
Բուզովան նկատել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ինքնաբավ եւ անկախ պետություն է։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանն այդպիսի է դարձել վերջին 20 տարվա ընթացքում։ «Իսկ մեզ փորձում են վերադարձնել ստորաքարշության, պարտքերի եւ ամեն օտարի նկատմամբ նախանձի շրջան, ճնշում են հոգեբանորեն»,- զայրացել է հեռուստահաղորդավարուհին՝ նշելով, որ պատրաստ չէ համաձայնել դրա հետ։
Նա նշել է, որ ինքը երկրպագուներ, հարազատներ ու մտերիմներ ունի, հարազատ երկիր, եւ այդպես է լինելու միշտ։ Նա հավելել է, որ մտադիր է միշտ լինել նրանց կողքին, ովքեր սիրում են Ռուսաստանը։
Ավելի վաղ Օլգա Բուզովան հայտնել է սիրո մասին նոր երգի թողարկման մասին։ Բուզովան կոմպոզիցիան նվիրել է նախկին ընկերոջը՝ բլոգեր Դավային։