Երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան հաստատել է իր սիրավեպը բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ, հաղորդում է kp.ru-ն։
Բուզովան պատմել է, որ ամանորյա տոները կանցկացնի իր ընտրյալի հետ Բալիում։ Այս պահին զույգն արդեն ապրում է միասին, հաջորդ տարվա կեսերին նրանք մտադիր են տեղափոխվել երգչուհու նոր բնակարան:
Բացի այդ, երիտասարդներն արդեն ծանոթացել են միմյանց ծնողների հետ եւ մտածում հարսանիքի մասին։
Մանուկյանն ու Բուզովան ծանոթացել են երգչուհու «Լայքեր» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, որից հետո ռոմանտիկ հարաբերություններ են սկսվել։