Հայազգի 26-ամյա բլոգեր Դավիթ Մանուկյանն Ինստագրամի իր էջում ակնարկել է 33-ամյա երգչուհի Օլգա Բուզովայի հետ ամուսնության մասին:
Հրապարակած տեսանյութում բլոգերը ծաղիկներ է նվիրում իր սիրելիին, ապա համբուրում նրան: Հրապարակման մեկնաբանությունում Մանուկյանը դիմել է ռեփեր ընկերոջը՝ գրելով. «Եղբայր, մեր հարսանիքի ժամանակ դու ես ելույթ ունենալու»:
Ենթադրվում է, որ շուտով տեղի կունենա զույգի հարսանիքը: