Օլգա Բուզովայի եւ Դավիթ Մանուկյանի երկրպագուները վստահ են, որ սիրահարների հարաբերություններում տարաձայանություններ կան։ Հայտնի բլոգերն Instagram-յան էջում բավական դեպրեսիվ հրապարակում է արել, որով հայտնել է, որ իրեն վատ է զգում եւ երկրպագուների աջակցության կարիքն ունի։ Ավելին, Բուզովան իր էջից ջնջել է լուսանկարները Դավայի հետ, որոնք արվել են վերջին շրջանում եւ դադարել է գրել սիրելիի մասին։

Առավել դրական տրամադրված երկրպագուները ենթադրում են, որ պասիվությունը պայմանավորված է նրանով, որ արտիստը զբաղված է «Ледниковый период» նախագծում։

Իսկ թերահավատները չեն բացառում, որ բլոգերի ու հեռուստաաստղի վարքագիծը PR քայլ է, որի նպատակը կրկին իրենց նկատմամբ ուշադրություն գրավելն է։ Ավելին, զույգը նմանատիպ վարքագիծ է դրսեւորել, երբ Դավան ու Բուզովան նոր երգեր էին թողարկում։