Վերջերս հայտնի է դարձել, որ երգչուհի Ռիհաննան երեք տարվա հարաբերություններից հետո բաժանվել է ընկերոջից՝ միլիարդատեր Հասան Ջամալից։ Ըստ ամենայնի՝ նրանք ընկերներ չեն մնացել, քանի որ երգչուհու նախկին սիրելին դիմել է տաբլոիդներին՝ խնդրելով ջնջել իրենց ընդհանուր լուսանկարները։
Ըստ ամենայնի՝ ձեռնակարտիրոջ համար բաժանումը ծայրաստիճան ցավոտ է եղել։ Այս եզրակացությանն է հանգել BlackSportsOnlin պորտալի հիմնադիր Ռոբերը Լիտալը։ Լրագրողը Twitter-ի իր էջում հայտնել է, որ Ռիհաննայի նախկին ընկերն իրեն խնդրել է կայքից ջնջել զույգի համատեղ լուսանկարները, որոնք արվել են դեռ երեք տարի առաջ, երբ սկսվում էր նրանց սիրավեպը։
«Ռիհաննայի նախկին ընկերը ինձ հենց նոր խնդրել է ջնջել իր լուսանկարները Ռիռիի հետ, որոնք արվել են 2017թ.-ին։ Անցել է շուրջ երեք տարի։ Չեմ կարծում, թե նրանք թեթեւ են տանում բաժանումը»,- իր միկրոբլոգում գրել է Ռոբերտը։