PressIdent.am-ը գրում է.

Հաճախ ենք համացանցում հանդիպում ամենաոճային ուամենագեղեցիկ փոքրիկների մասին այս կամ այն հրապարակմանԱսեմոր մեր հայ փոքրիկները պակաս գեղեցիկանուշիկ ու ներկայանալի չեն:

Բնականաբար,  ամեն մի փոքրիկ իր քաղցրությունն ունիսակայն մենք այս անգամ առանձնացրել ենք մեր տեսադաշտում հայտնված ամենաինքնատիպ ու անուշիկ փոքրիկներին: 

Կարդացեք և տեսեք, թե ինչ անուշիկ փոքրիկներ են ընդգրկվել մեր այս անգամվա 5 յակում:)

 

Միլա Քաղցրիկյան

4 տարեկան 3 ամսական խոշոր աչքերով գեղեցկուհին Միլան է` դերասանուհի, հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանի դուստրը: Դեռևս միայն Երևանի մանկապարտեզներից մեկի սանուհին շատ է սիրում նկարել: Մայրիկի փոխանցմամբ` նա դեռ խմբակների չի հաճախում, բայց առաջիկայում նկարչության և երգեցողության դասերի կգնա:

Մուլտֆիլմերի սիրահար աղջնակն ամեն երեկո հաճույքով է լսում դերասանուհի մայրիկի` իր մասին պատմող հեքիաթները:

Դավիթ Հակոբյան

 

Մեկ ու կես տարեկան կապուտաչյա Դավիթը սերիալային դերասանուհի Սեդա Սարգսյանի և Դավիթ Հակոբյանի որդին է: Դավիթն այս տարիքում արդեն երեք լեզու է հասկանում` հայերեն, ռուսերեն և իսպաներեն:

Մոր խոսքով` մարդամոտ, ընկերեասեր ու բարի Դավիթը հասակակիցների հետ հաճույքով է խաղում, նա իր խաղալիքներից նաև ընկերների համար է բաժին հանում:)

Փոքրիկը մուլտֆիլմերից նախընտրում է «Մաշան ու արջը»:

 

Սիմոնյան Միքայել 

Մեր հաջորդ հերոսը 1 տարեկան 10 ամսական Միքայելն է:

Երիտասարդ մայրիկի` Մարինեի փոխանցմամաբ` Միքայելը շատ է սիրում երաժշտություն լսել, նկարել, համակարգչով խաղալ և մոլտֆիլմեր դիտել:

Զբոսանքի սիրահար փոքրիկին ծնողների հետ հաճախ կարող ենք տեսնել Երևանի զբոսայգիներում:)

Ալեքսանդր և Վիկտորիա Հայրապետյաններ 

Ըստ 3-ամյա Ալեքսանդր Հայրապետյանի մայրիկի` տղան շատ շփվող, ընկերասեր և առանց բարդույթների փոքրիկ է:

Երգել սիրող Ալեքսանդրը հաճույքով է մանկապարտեզ հաճախում: Նա համակարգչային խաղերի սիրահար է:

Ալեքսանդրի կրտսեր քույրը` Վիկտորիան, դեռ 1 տարեկան է: Ակտիվ փոքրիկը շատ է սիրում եղբորը: Ուրախ Վիկտորիան երաժշտություն լսելուն պես` սկսում է պարել:)

 

 

 

Ալվինա Ադամյան 

Իրինա Թովմասյանի դուստրը` 1 տարեկան 8 ամսական Ալվինան, շատ է սիրում ավագ քույրիկի` Մեգիի հետ պարել: Մայրիկի փոխանցմամբ` Ալվինան երաժշտական գործիքների սիրահար է, հավեսով երգում ու պարում է :) «Փոքրիկ արքայադստեր» մուլտֆիլմն ամեն անգամ հաճույքով դիտող գեղեցկուհին հեքիաթներ լսել  դեռևս չի սիրում:

 

 

 

Աղբյուրը` PressIdent.am