Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որն ամիսներ առաջ է առաջին անգամ մայր դարձել, նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Նա ջերմ գրկել է փոքրիկին, իսկ մեկնաբանություններում գրել է. «Աշխարհում ոչ մի բուրմունք չի կարող փոխարինել այն բույրին, որն ունեն փոքրիկները»։ Երիտասարդ մայրիկն օգտագործել է նաեւ Միլա հեշթեգը։