Երգչուհի Սիլվա Հակոբյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է դստեր հետ։ Մայր ու դուստր ջերմ ժպտում են, իսկ մեկնաբանություններում Սիլվան գրել է. «Ես ու Միլաս ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորին մեզ ուղղված ջերմ խոսքերի համար։ Մենք ձեզ սիրում ենք»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր փոքրիկին։ «Մենք մաղթում ենք ձեզ բարի գիշեր»,- սեւ-սպիտակ լուսանկարը մակագրել էր Սիլվա Հակոբյանը։