Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին, իսկ մեկնաբանություններում գրել է. «Վերջապես եկա, հասա իմ գանձին»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը կրում էր սեւ գույնի սպորտային կոստյում, նույն երանգի մարզակոշիկներ։ Սիլվա Հակոբյանն արձակել էր մազերը, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Դեպի Վլադիվոստոկ»։