Երգչուհի Սիլվա Հակոբյանը ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Երգչուհու դուստրը՝ Միլան, օրեր առաջ է լույս աշխարհ եկել։ Սիլվա Հակոբյանը դստեր մասին հուզիչ գրառում էր արել՝ նրա հետ լուսանկար տեղադրելով. «Քեզ ուղարկեց ինձ Աստված, որ ես հասկանամ՝ ինչու է կյանքն ու ծով փորձություններն ինձ տրված։ Անսահման շնորհակալ եմ ես երկնքին քեզ համար։ Դու իմ ամենանվիրական ու իրական ԵՐԱԶԱՆՔ»։
Այսօր երգչուհին կիսվել է նոր լուսանկարով, որում պատկերված են ամուսինն ու դուստրը։ Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Սիլվայի ամուսինը մեղմ համբուրում է փոքրիկին։ «Հայրիկի սերը», «Միլա»,- այս հեշթեգերն է օգտագործել երիտասարդ մայրիկը։ Սեւ-սպիտակ լուսանկարի վրա առկա է նաեւ «սիրում եմ իմ հայրիկին» գրությունը։