Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սիլվան պատկերված է ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ Հայրիկը գրկել է դստերը, Սիլվան բռնել է նրա ձեռքը։ «Ընտանիք»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն է օգտագործել երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները երջանկություն են մաղթել ու նշել, որ փոքրիկը շատ նման է հորը։ «Հայրիկի նմանակը։ Գեղեցիկ ընտանիք, երջանիկ եղեք»,- գրել է օգտատերերից մեկը։

 

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր դստեր հետ։ Մայր ու դուստր ջերմ ժպտում էին, իսկ մեկնաբանություններում Սիլվան գրել էր. «Ես ու Միլաս ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորին մեզ ուղղված ջերմ խոսքերի համար։ Մենք ձեզ սիրում ենք»։