Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգը, որը մեծացնում է դստերը՝ Միլային, կադրում ջերմ գրկախառնված է։ Հրապարակման մեկնաբանություններում երգչուհին հետեւորդներին կոչ է արել լուսանկարներում Միլային չփնտրել․
«Որովհետեւ իրեն քնեցրել ու թռել ենք»։