Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված է ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ Սիլվան գրկել է փոքրիկին, նշել, որ կադրերն արվել են Սուրբ Տրդատ եկեղեցու բակում։