Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-ում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է դստեր՝ փոքրիկ Միլայի հետ։ Հրապարակմանը կից Սիլվա Հակոբյանը ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Կա մեկն, ում ձեռքերում գտնվում է իմ սիրտը։ Ում ժպիտը զարդարում է իմ ամբողջ օրը: Ում ծիծաղն է ինձ համար փայլում արեւից պայծառ։ Ում երջանկությունն ինձ երջանիկ է դարձնում։ Նա իմ աղջիկն է»։