Երգչուհի Սիլվա Հակոբյանը միկրոբլոգի իր էջում հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է ջերմ ու ընտանեկան լուսանկարով։

Երգչուհու Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրում պատկերված է դստեր՝ փոքրիկ Միլայի հետ։ Փոքրիկը նայում է ուղիղ տեսախցիկին։ Մայր ու դուստր գտնվում են ձայնագրման ստուդիայում։ Սիլվան մեղմ ժպտում է, իսկ ջերմ լուսանկարին կից Սիլվա Հակոբյանը գրել է․ «Պապայի դեմքով մամայի աղջիկը»։

Ավելի վաղ հրապարակված կադրում պատկերված էր Միլան։ Փոքրիկը ճերմակ հանդերձանքով էր։ Սիրված երգչուհին լուսանկարը հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Ծննդյանս ամենաթանկ նվերը։ Իմ ՄԻԼԱ»։