Երգիչ Գուրգեն Դաբաղյանը եւ նրա կինը՝ Իննան, ծնողներ են դարձել անցած տարվա հուլիս ամսին։ Այսօր երիտասարդ հայրիկը կիսվել է իր եւ դստեր՝ Շուշաննայի քնքուշ լուսանկարով։
Գուրգեն Դաբաղյանի Instagram-ի էջում հրապարակված կադրերում նա շատ ջերմ գրկել է փոքրիկին, որն էլ մեղմ ժպտում է։ Հրապարակմանը կից երգիչը կատարել է հետեւյալ գրառումը․
«Ասում են հրաշքներ չեն լինում։ Այ ժողովուրդ էլ ո՞նցա լինում հրաշքը հն՞։
Աստված պահի բոլոր հրաշքներին»։