Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Սիլվան պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Երիտասարդ մայրիկն ու նրա դուստրը որոշել են զբոսնել Բուսաբանական այգում։ Լուսանկարում մայր ու դուստր լայն ժպտում են։ «Բոլորիդ լավ օր»,- հրապարակումը մակագրել է նա։