Ադրբեջանցիների կողմից հայ աստղերի նկատմամբ համացանցային հարձակումն այլեւս ոչ մեկի համար նորություն չէ: Նրանք կոտրում են մեր հայտնիների սոցիալական էջերն ու դրանով փորձում ինքնահաստատվել:

Նրանց հերթական «զոհը» երգչրուհի Սիլվա Հակոբյանն է: Երեկ կեսգիշերին մոտ Սիլվայի Instagram-ի էջը ողողվեց հակահայկական հրապարակումներով: Մինչ մեկը մյուսին էր հաջորդում հայերին դեմ ցածրակարգ լուսանկարները, երգչուհին եւ նրա հետեւորդները փորձեցին ավելի արագ գործել:

«Շատ արագ նկատեցինք, որ կոտրել են Սիլվայի էջը, եւ մինչ նրա երկրպագուներն ու ծանոթներն իրենց անհանգստությունն էին հայտնում նամակներով, մենք անմիջապես գործի անցանք: Դիմեցինք Instagram-ի կենտրոն, եւ ի ուրախություն մեզ, նրանք անմիջապես հավատացին մեզ ու փակեցին էջը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սիլվայի հայրը' Հ. Հակոբյանը:

«Հիմա էջը վերականգնելու աշխատանքներով ենք զբաղված, քանի որ 110. 000-ից ավելի հետեւորդներ ուներ Սիլվան: Այս պահին գաղտնաբառի փոփոխություն պետք է լինի, որի հետ կապված էլ մի փոքր բարդություններ կան, քանի որ գրանցված հեռախոսահամարը մեզ մոտ չէ: Հուսամ, որ օրվա ընթացքում արդեն կվերականգնվի Սիլվայի պաշտոնական էջը»,- հավելեց նա:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։