Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։ Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է քրոջ ու եղբոր հետ, իսկ հրապարակումն ուղեկցել է ջերմ մեկանաբանությամբ։ «Սա այն դեպքերից է, երբ այնքան բան ես ուզում գրել, բայց չգիտես՝ որտեղից սկսել։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե որքան կիսատ կլինեի, առանց ձեր երկուսի։ Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց ինձ է արժանացրել ձեր քույրը լինելու պատվին։ Իմ անբաժան երկու մասնիկ, իմ օդ ու ջուր, իմ հաջողությունների մշտական գրավական' Էդգար ու Մանե... անվերջ շնորհակալ եմ ու սիրում եմ ձեզ»,- լուսանկարը մակագրել է նա։