ESem.am-ը ներկայացրել էր հայտնիների հարսնացուներին արտերկրից ու խոստացել առանձնացնել նաև կին հայտնիներին, ում սիրելիներն արտերկում են բնակվել կամ բնակվում: Հավատարիմ մնալով մեր խոստմանը՝ առանձնացրել ենք հայկական շոու- բիզնեսի գեղեցիկ 

սեռի այն ներկայացուցիչներին ում կողակիցներն արտերկրից  են:


Հասմիկ Կարապետյան և Շանթ Քիրմիզյան 


Երգչուհի Հասմիկ Կարապետյանը վերջերս է լքել «ազապ» աղջիկների շարքը: Նրա ընտրյալը, ում հետ երգչուհին այժմ ապրում է քաղաքացիական ամուսնությամբ, Շանթ Քիրմիզյանն է: 37-ամյա երգչուհու ամուսնինն ԱՄՆ-ից է: Նրանք այժմ բնակվում են Հայաստանում: Առաջիկայում Հասմիկը կլիքի հայրեինքը, թե` ոչ, դեռ պարզ չէ:

 

 

Մարիամ Մելիքյան և Գոռ


Վերջերս տեղի ունեցավ հայկական մի շարք հումորային նախագծերից հայտնի Մարիամ Մելիքյանի ու սիրելիի` Գոռի հարսանիքը: Հայրենիքում հայկական ավանդական «տաշի-տուշի»-ներով հարսանիք արած զույգը եկեղեցով և զագսով կամուսնանա Անգլիայում, որտեղ բնակվում է փեսան:

 

 

Արմինե Պողոսյան և Խաչիկ Թիթիզյան


Դերասնուհի Արմինե Պողոսյանն ու ամերիկաբնակ գործարար Խաչիկ Թիթիզյանն այս ամռանը միմյանց հավերժ սիրելու խոստում տվեցին: Դերասանուհին մինչ այժմ Հայաստանում է, բայց առաջիկայում մտադիր է տեղափոխվել ԱՄՆ:

 

 

Աննա Արմենակյան և Արմեն Ալեքսանյան 


2005 թվականից երգչուհի Աննա Արմենակյանը բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նրա ամուսինը` Արմեն Ալեքսանյանը, մասնագիտությամբ օպերատոր է: 6 տարվա հանատեղ կյանքի ընթացքում զույգը երկու զավակ է ունեցել` Ալեքսն ու Անգելինան:

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը