Վերջին տարիներին հայ հայտնիները մեկը մյուսի հետևեց լքում են ամուրիների շարքերը: Հյուրախաղերով հաճախ արտերկիր մեկնող հայտնի տղամարդկանցից շատերի սիրտը նվաճել են հենց այնտեղ ապրող հայուհիները:

ESem.am-ն առանձնացրել ու ներկայացնում է հայտնի տղամարդկանց, որոնց ընտրյալն արտերկրում ապրող հայ աղջիկ է՝ խոստանալով առաջիկայում ներկայացնել հայտնի կանանց արտերկրում ապրող սիրելիներին:)

 

Արամե և Աննա

Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը Դոնի Ռոստովից է:  Մոտ 4 տարի ընկերություն անելուց հետո նրանք ամուսնացան 2013 թվականի ամռանը: Հարգելի պատճառներով հարսանիքին պատրաստվող զույգը տոնական խնջույք չի ունեցել: Ամուսիններն այժմ բնակվում են Երևանում:

 

 

Չարենց՝ Կարեն - Աննա

Այս ամռանն ամուրիների շարքը լքեց նաև «Վիտամինցի» Չարենցը՝ Կարեն Սահակյանը, հավերժ սիրելու և հավատարիմ լինելու երդում տալով Գերմանիայում բնակվող Աննային: Նորապսակներն այժմ ապրում են Հայաստանում, սակայն խոսակցություններ են պտտվում, որ հումորիստը մշտական բնակության նպատակով Գերմանիա մեկնելու ցանկություն ունի:

 

 

Դելո՝ Վահագն - Ռուզաննա

Մի շարք հումորային նախագծերից հայտնի Վահագն Ստեփանյանի՝ Դելոյի կինն ԱՄՆ-ից է: 2013 թվականին ամուսնացած զույգը որոշ ժամանակ Հայաստանում ապրելուց հետո տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, որտեղ բնակվում է Ռուզաննայի ընտանիքը:

 

 

Դավիթ - Սվետա

Վերջերս հայր դարձած երգիչ Դավիթ Թուջարյանի կինը՝ Սվետան, մինչ ամուսնանալն ապրել է Ռուսատանի մայրաքաղաք Մոսկվայում: Անցյալ տարի հարաբերություններն օրինականացրած զույգը մինչ առաջնեկի լույս աշխարհ գալը բնակվում էր Հայաստանում, երգչի՝ Նուբարաշենում գտնվող տանը, իսկ այժմ Մոսկվայում են՝ կնոջ հարազատների մոտ:

 

 

Միշո - Սոնա

Ռեփեր Միշոյի սիրելին՝ Սոնան ԱՄՆ քաղաքացի է: Լոս Անջելոսում բնակվող, բայց հաճախ Հայաստան հյուր եկող Սոնան ու ռեփերն այս ամռանը նշանվել են: Թե նրանք երբ կամուսնանան և ամուսնությունից հետո որտեղ կբնակվեն, հանրությանը դեռ հայտնի չէ:

 

 

 

 

 


Զույգերին առանձնացրեց Մերի Պողոսյանը