BlogNewz.am-ը գրում է.

 

Երջանկությունը խնդիրների բացակայության մեջ չէ, այլ դրանց դեմ դուրս գալու կարողության։ Միշտ պետք է նայել այն ամենին ինչ ունես,  և ոչ թե նրան ինչ կորցրել ես, որովհետև կարևորը ոչ թե այն է, ինչ աշխարհը խլում է քեզնից, այլ թե ինչ ես անում այն ամենով ինչ ունես։

Ահա մի քանի հիշեցում, որոնք քեզ կօգնեն առաջ շարժվել, երբ թվա, թե շուրջդ ամեն ինչ սխալ է։


Այդտեղից դուրս գալու լավագույն միջոցը դրա միջով անցնելն է։ Ռոբերտ Ֆրոսթ

 1  Ցավը զարգանալու մի մասն է կազմում


Երբեմն կյանքը  որոշ դռներ փակում է, որովհետև ժամանակն է առաջ շարժվել։ Եվ դա լավ է, որովհետև հաճախ մենք առաջ չենք գնա, եթե հանգամանքները մեզ չստիպեն։ Երբ ծանր ժամանակներ են, ինքդ քեզ հիշեցրու, որ ոչ մի ցավ առանց որոշակի նպատակների չի գալիս։ Բաց թող ու առաջ շարժվիր այն ամենից ինչը քեզ ցավ է պատճառել, սակայն երբեք մի մոռացիր այն դասը, որն այն սովորեցրել է քեզ։

 

Միայն նրա համար, որ պայքարում ես, չի նշանակում, թե ձախողվում ես։ Յուրաքանչյուր մեծ հաջողություն դրան արժանի պայքար է պահանջում՝ այդտեղ հասնելու համար։ Ամեն լավ բան ժամանակ է պահանջում։ Համբերատար եղիր ու դրական. ամեն ինչ իր տեղը կնկնի միգուցե ոչ միանգամից, սակայն ի վերջո ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի։ 


Հիշիր, որ երկու տեսակ ցավ կա, ցավ, որը տառապանք է պատճառում ու ցավ, որը փոխում է։ Երբ կյանքի ճանապարհով առաջ ես շարժվում և ոչ թե հակադարձում,  երկմու տեսակ ցավերն էլ օգնում են, որ զարգանաս, աճես ու կատարելագործվես։

 

 2  Կյանքում ամեն ինչ ժամանակավոր է


Ամեն անգամ, երբ անձրև է գալիս, այն դադարում է։ Ամեն անգամ, երբ վիրավորվում ես, բուժվում ես, սակայն միևնույնե, հաճախ մոռանում ես ու փոխարենն ընտրում հավատալը, թե գիշերը հավերժ կտևի։ Ո՛չ, այն երկար չի տևի, ոչինչ հավերժ չի տևում։


Այնպես որ, եթե ամեն ինչ լավ է այս պահին վայելիր դա, քանի որ դա նույնպես երկար չի տևի։ Եթե ամեն ինչ վատ է մի նեղսրտիր, որովհետև դա էլ իր վերջն ունի։ Միայն նրա համար, որ կյանքն այս  պահին հեշտ չէ, չի նշանակում, որ դու երբեք չես ծիծաղի։ Միայն նրա համար, որ այժմ քեզ ինչ-որ բան է անհանգստացնում, չի նշանակում, թե այլևս երբեք չես ժպտա։ Ամեն պահը քեզ նոր սկզբի ու նոր ավարտի հնարավորություն է տալիս։ Դու միշտ երկրորդ հնարավորություն ես ստանում, դու պարզապես պետք է օգտվես դրանից ու լավագույնը քաղես ու ստեղծես այդ պահից։

 

Շարունակությունը` այստեղ: